-
07.06.2019|
01:37
Անցած մրցաշրջանում իտալական «Յուվենտուսից» ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխված իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հեռացավ իր նոր ակումբից՝ համաձայն պայմանագրի, որտեղ ֆիքսված էր, որ տեղափոխությունը մեկ տարով է։
-
07.06.2019|
01:35
Ինտենսիվորեն համալրվող, իրականում փաստացի վերակազմավորվող Մադրիդի «Ռեալը» աչք ունի «Տոտենհեմը» ներկայացնող, Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի վրա, որին անգլիական ակումբը պատրաստ է զիջելու, սակայն 113 միլիոն եվրոյի դիմաց։
-
07.06.2019|
01:34
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն համաձայնել է կատալոնական ակումբ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությանը, հայտնում է AS-ը։
-
07.06.2019|
01:33
Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հրաշալի են հանդես գալիս մեր ըմբիշները։
-
07.06.2019|
01:32
Ֆուտբոլի Ազգերի լիգայի A խմբի փլեյ օֆում կայացավ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Սանտուշի գլխավորած Պորտուգալիայի ազգային հավաքականը «Դրագաու» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու հետ ու տպավորիչ հաղթանակ տարավ 3-1 հաշվով:
-
07.06.2019|
01:31
Օգոստոսին կտրվի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի մեկնարկը: Կազմակերպիչներն արդեն իսկ գտել են դրա առանձնացյալ սահմանումը, որը հանրությանը մատուցվում է հետևյալ բնութագրմամբ՝ լավագույնն է լինելու մինչև այժմ անցկացվածների մեջ:
-
06.06.2019|
13:30
Իսպանիայում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում 5-4 հաշվով կամային հաղթանակ էր տարել ռուս Սերգեյ Ստեփանովի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ:
-
06.06.2019|
13:27
Ազգերի լիգայի խաղարկության A խմբի փլեյ-օֆֆում կայացել է կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Պարտուգալիայի ազգային հավաքականը «Դրագաու» մարզադաշտում մրցել է Շվեյցարիայի ընտրանու հետ:
-
04.06.2019|
02:58
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը: Եվրոպական ու առհասարակ աշխարհի ակումբային ֆուտբոլի այս ամենահեղինակավոր խաղարկության փլեյօֆյան նախորդ հանդիպումները նկատի ունենալով (ի դեպ՝ նաև այս նույն «Տոտենհեմի» ու «Լիվերպուլի» մասնակցությամբ)` ֆուտբոլասերը միանգամայն լիակատար իրավունք ուներ ակնկալելու այդ հանդիպումների պայքարի թե՛ «դուխը», թե՛ ինտրիգը, թե՛ գեղեցկությունը, թե՛… Ախր ո՞ր մեկն ասես:
-
04.06.2019|
02:36
Չեմ կարծում, որ այնպիսի միջազգային կառույց, ինչպիսին ՈՒԵՖԱ-ն է, չունի իր իրավաբանական ծառայությունը, սակայն ցանկանում եմ փաստել, որ Բաքվում կայացած Եվրոպայի Լիգայի առաջնության եզրափակիչ խաղում «Արսենալի» հենակետային խաղացող Հենրիկ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հանգամանքը, ըստ էության, պատշաճ իրավական գնահատականի չարժանացավ, ինչը, կարծում եմ, ՈՒԵՖԱ-ն պարտավոր էր անել:
ն: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am